Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (ծածկագիր՝ 100-1.6-Ղ4-1)

Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (ծածկագիր՝ 100-1.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (ծածկագիր՝ 100-1.6-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (ծածկագիր՝ 100-1.6-Ղ4-1)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2020 թվականի մարտի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• «Սահմանադրություն» հոդվածներ՝ 1, 6, 13, 25, 27, 35, 36, 40, 46, 47,48,51,72,,118,131, 124, 173
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 22, 23, 24, 33, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6-10, 16, 17, 20-26 32-35, 58, 60, 83, 95
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73271
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 1- 18, 19,21
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=325
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք հոդված 3,10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76714

• «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 14, 19 32,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120832

• «Ինֆորմատիկա 7-րդ դասարան» Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

 

 


Հավելված N 35
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880- Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1․ Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության /այսուհետ՝ Վարչություն/ պետ /ծածկագիր 100-1.6-Ղ4-1/ 1.2 Ենթակա և հաշվետու է ՝
Վարչության պետը անմիջականորեն հաշվետու և անմիջական ենթակա է Մարզպետին, անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին: 1.3 Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Վարչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Վարչության պետի տեղակալը և Վարչության Բաժնի վարիչները: 1.4 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության Բաժնի վարիչներից մեկը:
1.5 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:
2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

Պաշտոնի գործառույթները՝
1. Օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը:
2. Ապահովում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը:
3. Տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն համայնքների ղեկավարներին աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ:
4. Ապահովում է հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ:
5. Մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ:
6. Ապահովում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքները:
7. Առաջարկություներ է ներկայացնում Մարզպետին` ՏԻՄ-երի որոշումները, գործողությունները և անգործունեությունը դատարան բողոքարկելու վերաբերյալ:
8. Ապահովում է ընտրությունների նախապատրաստական, կազմակերպման և անցկացման աշխատանքները:
9. Նախապատրաստում է համապատասխան հիմնավորող փաստաթղթեր աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվակոչման վերաբերյալ:
10. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակված լիազորությունների իրականացման հարցերով:
11. Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Մարզպետի հանձնարարությամբ, կազմակերպում և իրականացնում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները:
12. Վերահսկում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությունը ներգրավելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքները:
13. Համակարգում է մարզի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, տրամադրում փոխադարձ տեղեկատվություն:
14. Վերլուծում է մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակը բացահայտում հրատապ հարցերը և դրանց վերաբերյալ նախապատրաստում առաջարկություններ:
15. Իր իրավասության սահմաններում համապատասխան շրջաբերականներ է պատրաստում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայություններին տրամադրելու համար:
16. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունները:
17. Ապահովում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումները:
18. Վերահսկողություն է իրականացնում համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման աշխատանքներում:
19. Ապահովում է համայնքային ծառայողների վերապատրաստման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների արդյունքների ամփոփման և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու աշխատանքները:
20. Ամփոփում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունները և սահմանված կարգով իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու աշխատանքները:
21. Ապահովում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման, սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի պահպանության գործում:
22. Ապահովում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան աշխատանքներ:
23. Մարզպետի հանձնարարությամբ համակարգում է պաշտպանության նպատակով տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարման աշխատանքներ:
24. Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորմանը և օժանդակում դրանց իրագործմանը:
25. Ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստել ինչպես նաև դրանց վերաբերյալ մշակել մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
26. Համապատասխան առաջարկություններ է ներկայացում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին:
27. Գլխավոր քարտուղարին հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն:
Իրավունքները՝
• Համակարգել համայնքային ծառայողների գրանցամատյանի հավաքագրման, ճշտման, համայնքային ծառայողների վերապատրաստման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների աշխատանքները և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն, կազմակերպել համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովներում մարզպետարանի ներկայացուցիչների աշխատանքները:
• Մարզխորհրդի անդամներին հրավիրել համապետական, մարզային և քաղաքային նշանակության միջոցառումների կազմակերպման մասնակցություն:
• Առաջարկություններ ներկայացնել համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ:
• Ապահովել համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարումը մեթոդական ղեկավարումը և վերահսկումը, աջակցել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման աշխատանքներին:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
• Ապահովել մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները:
• Ապահովել Մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ տեղեկատվությունը:
• Ապահովել համայնքների ղեկավարների, ավագանու, առանձին կազմակերպությունների, ազգաբնակչության հետ մարզպետի, Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումների կազմակերպումը և ընդունելությունը:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
• Մարզի տարածքում ՔՊ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցել վարչության առջև դրված խնդիրների լուծման մասով:
• Հանձնաժողովներում ընդգրկված Մարզպետարանի աշխատակիցների ցուցակի կազմում, իրազեկում և մասնակցության ապահովում:
• Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված համայնքային ծառայողների կադրային գործի վարման թերությունների վերացում:
• Քննարկել և պատասխանել համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները կամ խնդիրը ներկայացնել լիազորված մարմին:
Պարտականությունները՝
• Համակարգել մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներին:
• Համակարգել և վերահսկել համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նախապատրաստումը և անցկացումը, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառումը, արդյունքների ամփոփումը և առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
• Իրավական և մասնագիտական հսկողություն ապահովել համայնքների ղեկավարների` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ, վարչությանը վերաբերող գործառույթների մասով:
• Օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակում ապահովել ՏԻՄ-երի ընտրությունների հետ կապված աշխատանքները:
• Խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում կազմակերպել անհրաժեշտ աջակցություն:
• Ըստ անհրաժեշտության ներկայացնել համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:
• Այլ մարմիններից պաշտոնատար անձանցից ստանալ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
• Գլխավոր քարտուղարին ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ փորձագետներ« գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
• Համայնքապետարանների կողմից տրամադրված համայնքային ծառայողների գրանցամատյանի տվյալների հավաստիության ստուգում, ճշտում և մուտքագրում գրանցամատյանների էլեկտրոնային բազա:
• Վերապատրաստվող համայնքային ծառայողների փաստաթղթերի փաթեթի պատրաստում և առաքում ՏԿԶՆ, վերապատրաստվողների ներկայության ապահովում և դասընթացների պատշաճ անցկացում:
3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3 Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ, կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիանները՝
1. Աշխատակազմիկառավարում
2. Քաղաքականությանվերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումներիկայացում
4. Ծրագրերիկառավարում
5. Խնդրիլուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները՝
1. Բանակցությունների վարում
2. Փոփոխությունների կառավարում
3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
4. Ծառայությունների մատուցում
5. Բողոքների բավարարում
6. Ժամանակի կառավարում
7. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
8. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
9. Փաստաթղթերի նախապատրաստում
4. Կազմակերպական շրջանակը
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
 

Հայտարարված է` 10.03.2020

Վերջին ժամկետը` 19.03.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57