Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը՝ 100-3.4-Մ3-3)

Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը՝ 100-3.4-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 100-3.4-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 100-3.4-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2020 թվականի մարտի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 6, 13, 25, 27, 35, 36, 40, 46, 47,48,51,72,,118,131, 124, 173
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 22, 23, 24, 33, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. 5-րդ գլուխ,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «ՀՀ ընտանեկան օրենսգրքերի» ՀՀ օրենք.
հոդվածներ՝ 117, 113, 135, 109, 112, 129, 137
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• ՀՀ «Աշխատանքային օրենսգիրք»
Հոդված՝ 17
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք.
հոդված՝ 19
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• << Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենք
Հոդված՝ 12
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• <<Հանրակթության մասին >> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 17.3, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
• << Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին >> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

 

 

 

 

 

Հավելված N7
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի
2019թ. Հոկտեմբերի 4-ի N 707- Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏ

1․Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսւհետ՝ Մարզպետարան / ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի /այսուհետ՝ Բաժին/ ավագ մասնագետ (ծածկագիրը՝ 100-3.4-Մ3-3):
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Ավագ մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բաժնի վարիչին:
1.3 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը:
1.4 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:
2․Պաշտոնի բնութագիր

2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները՝

Պաշտոնի գործառույթները՝
1. Իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզում:
2. Մասնակցում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
3. Իրականացնում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրումը և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը:
4. Մասնակցում է մարզում կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգ/ հիմնահարցերի ուսումնասիրմանը, զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակմանը:
5. Մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների /նրանց ընտանիքների/ կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությանը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:
6. Իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգի վարման և հաշվառման աշխատանքները:
7. Մասնակցում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանության իրականացմանը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում:
8. Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ մասնակցում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատությունների ուղղորդմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
9. Մասնակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի մասին տեղեկատվության տրամադրմանը խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո:
10. Մասնակցում է ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումների ներկայացմանը դատարան, ինչպես նաև աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքում:
11. Իրականացնում է տնային այցելություններ՝ կենսապայմանների ուսումնասիրման նպատակով, համագործակցում է համապատասխան կառույցների հետ:
12. Բաժնի վարիչի հանձնարարությամբ նախա¬պատ¬¬¬¬րաս¬տում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնոր¬դա¬գրեր, զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ:

Իրավունքները ՝
• Մասնակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակմանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, խմբային /բազմամասնագիտական/ քննարկումներին:
• Մասնակցել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը, երեխայի իրավունքներն ու շահերը:
• Հետևել վկայագրված առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին:
• Տեղեկատվություն տրամադրել նախարարությանը և ոստիկանությանը՝ մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգ/ զոհերի վերաբերյալ:
• Մասնակցել անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համար՝ պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:
• Ստանալ տեղեկատվություն ոստիկանությունից, անչափահասների ծնողներին տրամադրել խորհրդատվություն, համագործակցել համապատասխան կառույցների հետ.
• Մասնակցել վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին:

Պարտականությունները՝
• Մասնակցել երեխային բռնությունից պաշտպանելու քաղաքականության իրականացմանը, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մարմիններ՝ համագործակցելով ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների հետ:
• Իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և երեխայի հետագա խնամքը տրամադրելու վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության տրամադրած նախնական եզրակացության ուսումնասիրություն:
• Մասնակցել հանրակրթական դպրոցից դուրս մնացած և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերմանը և հաշվառմանը, այդ երեխաներին ուղղորդել հանրակրթական դպրոց:
• Ուսումնասիրել բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երեխային գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացնել:
• Ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում առկա տարաձայնություններին լուծում տալ` հաշվի առնելով երեխայի շահերը:
• Մասնակցել երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին տարեկան հաշվետվության ներկայացման աշխատանքներին:
• Ըստ անհրաժեշտության, ներկայացնել համապա¬տաս¬¬¬խան զեկուցումներ Բաժնի վարիչին՝ համապատասխան մարմիններում իր կող¬մից սպա¬սարկ¬վող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կա¬տար¬վող աշխատանք¬նե¬րի վիճակի մասին:
• Տրամադրել եզրակացություն Բաժնի վարիչին՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ /մասնագիտացված/ հաստատություններում երեխաների տեղավորման, ինչպես նաև կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին:
• Բաժնի վարիչի հանձնարարությամբ նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակ¬տերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր:
3․Պաշտոնին ներկայացվող պահանջներ

3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.3 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն՝
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական աջակցության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընհանրական կոմպետեցիաներ՝
1. Խնդրի լուծում
2. Հաշվետվությունների մշակում
3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
4. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Հասարակության հետ կապերի ապահովում
3. Ծառայությունների մատուցում
4. Ժամանակի կառավարում
4. Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը՝
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները՝
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը՝
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն:
4.4 Շփումները և ներկայացուցչությունը՝
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը՝
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

 

 

Հայտարարված է` 10.03.2020

Վերջին ժամկետը` 19.03.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03