Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` /100-1.4-Մ2-2/

Իրականացնում և օժանդակում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը:
Իրականացնում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության կատարման գործընթացը:
Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման վերահսկողություն, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման ապահովում:
Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու աշխատանքները, կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
Իրականացնում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ:
Իրականացնում է մարզում իրականացվող պետական կրթական քաղաքականությունը: Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Իրականացնում է ատեստատների, վկայականների ստացումն ու բաշխումը ուսումնական հաստատություններին: Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը:
Մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացին: Իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի ստացման, բաշխման աշխատանքները, հետևում 5-ից 12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարների հավաքագրման աշխանքերին:
Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև վարչության պետի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխաանքային ստաժ կամ կրթության կամ մշակութի կամ սպորտի բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ:
• Ունի նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• Աշխատավարձի չափը՝ 212.309 / երկու հարյուր տասներկու երեք հարյուր ինը / դրամ: Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/42220, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայականի(ների), դիպլոմի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.12.2018թ.։  
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետատարանի
գլխավոր քարտուղար Ա. Գևորգյանին

---------------------------------------------------------------------------- -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------
(դիմողի հասցեն)

----------------------------------------------------------------------------------
(դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը)


Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- (Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
___________________________________________________________քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին ____________________________________________________________________________
(Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով __________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքի _______________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


«------»--------------------------- 2019 թ.

 

Հայտարարված է` 17.12.2019

Վերջին ժամկետը` 19.12.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26