Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետ (ծածկագիր` 70-2.1-7)

Իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու համար: Վերահսկում է մարզի խորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման, արձանագրությունների քաղվածքների հասցեատերերին առաքման աշխատանքները:
Ապահովում է մարզպետարանի վարչությունների և բաժինների կողմից ներկայացված որոշումների նախագծերի սահմանված ժամկետում նախապատրաստումը մարզպետի և գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկելու համար: Ապահովում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի խմբագրում:
Յուրաքանրչյուր եռամսյակի վերջին Գլխավոր քարտուղարի է ներկայացնում ամփոփ տեղեկանք` մարզպետարանում ստացված քաղաքացիների նամակների և գրությունների մասին, իսկ կիսամյակային տվյալների մասին մարզպետի մոտ հրավիրվող խորհրդակցությունում ներկայացնում է տեղեկատվություն: Վերահսկողություն է իրականացնում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների հաշվառման, մարզպետարանի պետական սեփականության պահպանման ու արդյունավետ օգտագործման, վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակին: Վերահսկում է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման, գրանցամատյանների վարչական ակտերի հաշվառման կազմակերպումը: Վերահսկում է քաղաքացիների ընդունելությունը: Վերահսկում է արխիվային փաստաթղթերի վարման և սահմանված կարգով արխիվային փաստաթղթերի հանձնումը պետական արխիվ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է:

• բարձրագույն կրթություն
• քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազը 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
• տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիա¬զո-րությունների հետ կապ¬¬ված իրավական ակ¬տերի անհրաժեշտ իմա¬ցություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրա¬վիճակներում կողմ¬նորո¬շ¬վելու ունակություն.
• անհրաժեշտ տեղե¬կատ¬վության տիրապետում.
• համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).
• Աշխատավարձի չափը՝ 310.858 /երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ/ դրամ:
• Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում ՀՀ Տավուշի մարզպետի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու¬թյուն¬ների տիրապետման տեսան¬կյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաս¬տաթղթերի` վկայա¬կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու¬թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո¬չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.05.2019թ.։

 

Հայտարարված է` 30.04.2019

Վերջին ժամկետը` 03.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18