Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ Տավուշի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 70-4.1-25)

• Մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգում, ըստ ծրագրերի ամփոփում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն:
• Տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ-ներին համապատասխանգրություններիկազմում, ճշգրտված հաշվետվությունների ստուգում, վերլուծություն՝ տնտեսումների, գերածախսերի բացահայտում, համապատասխան զեկուցագրերի կազմում:
• Իրականացնում է գործուղման մեկնող աշխատակիցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթներ:
• Իրականացնում է մարզպետարանի աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկ, բյուջե փոխանցումներ, հաշվետվությունների /ամսական/ կազմում և ներկայացնում լիազոր մարմին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է:

• Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
• ունի առնվազն միջնակարգ կրթություն.
ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ՀՀ բյուջետային համակարգի մասին, Գանձապետական համակարգի մասին, Գնումների մասին, Հաշվապահական հաշվառման մասին, Պետական կառավարչական հիմնարկների մասին, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՚Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասինՙ ՆՀ-728 հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն:
• տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիա¬զո-րությունների հետ կապ¬¬ված իրավական ակ¬տերի անհրաժեշտ իմա¬ցություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրա¬վիճակներում կողմ¬նորո¬շ¬վելու ունակություն.
• անհրաժեշտ տեղե¬կատ¬վության տիրապետում.
• համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).
• Աշխատավարձի չափը՝ 111.115 / հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ/ դրամ:
• Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում ՀՀ Տավուշի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու¬թյուն¬ների տիրապետման տեսան¬կյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաս¬տաթղթերի` վկայա¬կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու¬թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո¬չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.05.2019թ.։
 

Հայտարարված է` 29.04.2019

Վերջին ժամկետը` 02.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:04:35