Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
(ծածկագիր` 70-2.1-2)

Սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Սահմանված կարգով նախապատրաստում է առաջարկություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ ՀՀ կառավարություն ներկայացնելու համար: Եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ: Իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը: Ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ նախապատրաստում է փաստաթղթեր, դատախազություն ներկայացնելու համար: Կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը: Կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության /քանդման/ թույլտվություններ:
Համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է:

• բարձրագույն կրթություն, շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով
• քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազը 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
• տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիա¬զո¬րությունների հետ կապ¬¬ված իրավական ակ¬տերի անհրաժեշտ իմա¬ցություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրա¬վիճակներում կողմ¬նորո¬շ¬վելու ունակություն.
• անհրաժեշտ տեղե¬կատ¬վության տիրապետում.
• համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).
• Աշխատավարձի չափը՝ 310.858 /երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ/ դրամ:
• Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում ՀՀ Տավուշի մարզպետի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու¬թյուն¬ների տիրապետման տեսան¬կյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաս¬տաթղթերի` վկայա¬կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու¬թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո¬չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.05.2019թ.։

Հայաստանի Հանրապետության Տավուշի
մարզպետ պարոն Հ. Չոբանյան

---------------------------------------------------------------------------- -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------
(դիմողի հասցեն)

----------------------------------------------------------------------------------
(դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը)


Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի
___________________________________________
(Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
___________________________________________________________ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին ____________________________________________________________________________
(Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով __________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքի _______________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


«------»--------------------------- 2019 թ.

 

Հայտարարված է` 29.04.2019

Վերջին ժամկետը` 02.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59