Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար Առողջապահական և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 70-2.3-12)

Օժանդակում է բնակչության անվճար բուժօգնության իրականացմանը, վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում հսկողություն ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության օրենսդրության համապատասխանության նկատմամբ: Մարզի տարածքում իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով: Իրականացնում է հսկողություն պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների հետ` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ: Մարզի տարածքում իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի աշխատանքներ: Աջակցում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտության ու բուժման գործընթացին: Իրականացնում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքներ: Մասնակցում է բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման գործընթացի իրականացմանը: Աջակցում է պետական առողջապահական ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

• ունի առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
• տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «ե» ենթակետում նշված իր լիազո¬րությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).Աշխատավարձի չափը՝ 212.309 /երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը / դրամ:
• Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`


• դիմում մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայականի(ների), դիպլոմի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո¬չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• գ անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.09.2018թ.։
 

Հայտարարված է` 24.09.2018

Վերջին ժամկետը` 27.09.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57