Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի/այսուհետ՝ Մարզպետարան/աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ (ծածկագիր` 70-2.1-5)


 Համակարգում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն: Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

 Կազմակերպում է մարզային ենթակայության  մշակութային և սպորտային հաստատությունների  աշխատանքը,, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւնների գործունեության  համապատասխանությունը օրենսդրությանը:

 Մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ հսկողություն է իրականացնում, օժանդակում հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման գործում:

 Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

աջակցում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքներին:

 Վերահսկում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները:

Աշխատակազմի  ղեկավարի  հանձնարարությամբ  ապահովում  է  Վարչության առջև դրված  գործառույթներից  և  խնդիրներից  բխող  իրավական  ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ  փաստաթղթեր  նախապատրաստելը«  ինչպես  նաև  դրանց  վերաբերյալ  մեթոդական  պարզաբանումներ  և  ուղեցույցեր  մշակելը.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

·              բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ  բարձրագույն կրթություն.

·      քաղաքացիական ծառայության  առաջատար պաշտոնների առնվազը 2-րդ ենթախմբում առնվազն երկու  տարվա  ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,

·      տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիա­զո­րությունների հետ կապ­­ված իրավական ակ­տերի անհրաժեշտ իմա­ցություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրա­վիճակներում կողմ­նորո­շ­վելու ունակություն.

·      անհրաժեշտ տեղե­կատ­վության տիրապետում.

·      համակարգչով և ժամա­նակակից այլ տեխնի­կական միջոցներով աշ­խա­­տելու ունակություն.

·      անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).

·      Աշխատավարձի չափը՝ 310858 / երեք հարյուր տաս  հազար ութ հարյուր հիսունութ / դրամ:

·    Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը

·    Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

 

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

·          դիմում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անունով (դիմումի ձևը կցվում է),

·          տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու­թյուն­ների տիրապետման տեսան­կյունից ներկայացվող պահանջ­ների բավարարումը հավաստող փաս­տաթղթերի` վկայա­կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու­թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

·          արական սեռի անձինք՝

Հայտարարված է` 30.07.2018

Վերջին ժամկետը` 03.08.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18