Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետարանի/այսուհետ՝ Մարզպետարան/աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ (ծածկագիր` 70-2.1-5)
Համակարգում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն: Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
Կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը,, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւնների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը:
Մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ հսկողություն է իրականացնում, օժանդակում հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման գործում:
Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.
աջակցում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքներին:
Վերահսկում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները:
Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ փաստաթղթեր նախապատրաստելը« ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
· քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազը 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
· տվյալ պաշտոնների անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
· անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
· անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2).
· Աշխատավարձի չափը՝ 310858 / երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ / դրամ:
· Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաճված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
· Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:
Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայականի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձինք՝
Հայտարարված է` 30.07.2018
Վերջին ժամկետը` 03.08.2018
Հասցե` ք. Իջեւան,