Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Քաղաքաշինության վարչության պետ (ծածկագիր՝ 70-2.1-2)
Սահմանված կարգով կազմակերպում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը՝ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: ՀՀ Կառավարություն ներկայացնելու համար սահմանված կարգով նախապատրաստում է առաջարկություն Մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ: Եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ: Իր իրավասությունների սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն: Միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ՝
* բարձրագույն կրթություն` շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «աե ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 15.3 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բե ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 15.03.2018թ.` ժամը 1415-ին, Խորհրդի շենքում ք. Երևան, Տերյան 89:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթներին ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.02.2018թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչտեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ևհարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիականծառայության խորհրդի աշխատակազմ
(ք. Երևան, Տերյան 89, հեռ. (011) 54-11-38,
(011) 56-64-62) կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք(www.csc.am):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար
ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չենվերադարձվում:
Հայտարարված է` 31.01.2018
Վերջին ժամկետը` 14.02.2018
Հասցե` ք. Իջեւան,