Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 70-2.3-10)

Աջակցում է Մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործմանը, իրականացնում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային ու մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը: Աջակցում է Մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների ¥մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ¤ գործունեությանը: Աջակցություն է ցուցաբերում Մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին ու միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով: Աջակցում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությանը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 12.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 01.06.2017թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում ¥ք. Երևան, Տերյան 89): 1.2-12.1 ենթակետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթներին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 10.05.2017թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ
(ք. Երևան, Տերյան 89, հեռ. (011) 54-11-38,
(011) 56-64-62) կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք (www.csc.am):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար
ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում:

 

Հայտարարված է` 27.04.2017

Վերջին ժամկետը` 10.05.2017

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50