Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3. 3-8/

Մասնակցում է մարզում ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին:
Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/ հետ:
Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում:
Վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ դրանում հաշվառելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
 Սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
 Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 27.01.2012թ.՝ ժամը 1530 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
1-4 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝
 Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
 Տրամադրելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
 Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
 Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
 Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
 Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
 Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
 Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
 Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 28 դեկտեմբերի 2011թ.

 

Հայտարարված է` 14.12.2011

Վերջին ժամկետը` 28.12.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50