Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3. 3-8/
Մասնակցում է մարզում ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին:
Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/ հետ:
Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում:
Վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ դրանում հաշվառելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
Սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 27.01.2012թ.՝ ժամը 1530 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
1-4 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝
Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
Տրամադրելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 28 դեկտեմբերի 2011թ.
Հայտարարված է` 14.12.2011
Վերջին ժամկետը` 28.12.2011
Հասցե` ք. Իջեւան,