Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ /70-3.3-7/

Մասնակցում է մարզում՝  ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին:

 Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների / կամ օրինական ներկայացուցիչների/ հետ:

Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում:

Ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված,երեխայի կյանքի և առողջապահությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:       

  Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

v  Առողջապահություն մասնագիտությունների գծով  բարձրագույն կրթություն,

v  Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթը կանցկացվի   27.01.2012 թ.՝     ժամը    1400 -ին,    Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

Հայտարարված է` 14.12.2011

Վերջին ժամկետը` 28.12.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56