Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3.2-22/

Մասնակցում է տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակման գործընթացին: Մասնակցում է մարզային ենթակայության ավտոճանապահների շինարարության, նորոգման, պահպանության և շահագործման աշխատանքներին:
Մասնակցում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
Մասնակցում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքներին: Աջակցում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
 Տրանսպորտի շահագործում, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
 Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 27.01.2012 թ.՝ ժամը 1230 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
 

Հայտարարված է` 14.12.2011

Վերջին ժամկետը` 28.12.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59