Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3.2-22/
Մասնակցում է տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակման գործընթացին: Մասնակցում է մարզային ենթակայության ավտոճանապահների շինարարության, նորոգման, պահպանության և շահագործման աշխատանքներին:
Մասնակցում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
Մասնակցում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքներին: Աջակցում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Տրանսպորտի շահագործում, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 27.01.2012 թ.՝ ժամը 1230 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
Հայտարարված է` 14.12.2011
Վերջին ժամկետը` 28.12.2011
Հասցե` ք. Իջեւան,