Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

1.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ /70-3.1-8/

          Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված մարզային ծրագրերի ձևավորման և  դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

 Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների / կամ օրինական ներկայացուցիչների/ հետ:

 Մասնակցում է ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման, կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

           Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

  <<Իրավագիտություն >> մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

  Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթը կանցկացվի   27.01.2012 թ.՝     ժամը    1100 -ին,    Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

 

Հայտարարված է` 14.12.2011

Վերջին ժամկետը` 28.12.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57