Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանը /այսուհետ՝ Մարզպետարան / հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր՝ 70-3.1-11/
Մրցույթը կանցկացվի 20.08.2015թ.՝ ժամը 1100 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

2.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր՝ 70-3.1-12/
Մրցույթը կանցկացվի 20.08.2015թ.՝ ժամը 1300-ին Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

3.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր՝ 70-3.1-13/
Մրցույթը կանցկացվի 20.08.2015թ.՝ ժամը 1500 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

1-3 կետերում նշված մասնագետները բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում են ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրերի կազմման, ներքին աուդիտի անցկացման, աուդիտի ավարտից հետո հաշվետվությունների կազմման աշխատանքներին: Հետևում են ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, կանոնակարգին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը: Իրականացնում են հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտում և ճշտում:

1-3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է ՝
*§Տենտեսագիտություն / Էկոնոմիկա/ և կառավարում / մենենջմենթ>> մասնագիտությունների գծով կամ <<Իրավագիտություն¦ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, և §Ներքին աուդիտի մասին¦ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարում:
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

1-3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝
*Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* Տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
* Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
*Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
* Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
* Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
* Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
* Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.07.2015թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ / ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. /0 263/ 3-22-20/
 

Հայտարարված է` 08.07.2015

Վերջին ժամկետը` 22.07.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59