Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանը /այսուհետ՝ Մարզպետարան / հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 70-3.1-17)
Իրականացնում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքներ: Իրականացնում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքներ: Մասնակցում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման իրականացման աշխատանքներին,բաժնի վարիչի հանձնարարությամբ համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ: Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ հսկողական աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն, * սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, * ռուսերենի ազատ տիրապետում:
Մրցույթը կկայանա 14.05. 2015թ.` ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:


ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3.2-21/
Մասնակցում է տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակման գործընթացին: Մասնակցում
է ներմարզային հասարակական տրանսպորտի երթուղիների և հասարակական տրանսպորտի մրցույթների կազմակերպման աշխատանքներին: Մասնակցում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանության պահանջվորղ մակարդակների գնահատման աշխատանքներին: Մասնակցում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիններով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքներին:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
*տրանսպորտի շահագործում, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն
Մրցույթը կկայանա 14.05.2015թ.` ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

1-2 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝ * քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* Տրամադրելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
* Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
* Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
* Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի, անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
*Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
* Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
* Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 15.04.2015թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ / ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. /0 263/ 3-22-20/

 

Հայտարարված է` 03.04.2015

Վերջին ժամկետը` 15.04.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03