Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանը /այսուհետ՝ Մարզպետարան / հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 70-3.1-6)
Բաժնի վարիչի հանձնարարությամբ ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Աշխատակազմի, Մարզպետարանի ենթակայության կազմակերպումների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ. Մասնակցում է օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացմանը, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում բաժնի վարիչին. Միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու ուղղությամբ. Մասնակցում է մարզային ենթակայության կազմակերպումնների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերի ուսումնասիրության աշխատանքներին, օրենսդրությանը հակասող իրավական ակտերի առկայության դեպքում հաղորդումներ է ներկայացնում Բաժնի վարիչին ՝ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն, Մրցույթը կանցկացվի 27.03. 2015 թ.՝ ժամը 1100 , Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

2. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 70-3.3-8/
Մասնակցում է մարզում ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին:
Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/ հետ:
Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում:
Վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ դրանում հաշվառելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
* Սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
Մրցույթը կանցկացվի 27.03. 2015թ.՝ ժամը 1500, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ /70-3.3-7/
Մասնակցում է մարզում՝ ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին: Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ՝ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների / կամ օրինական ներկայացուցիչների/ հետ: Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում: Ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված,երեխայի կյանքի և առողջապահությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
* Առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
Մրցույթը կանցկացվի 27.03.2015 թ.՝ ժամը 1300 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:
1-3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝ * քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* Տրամադրելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
* Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
* Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
* Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
*Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
* Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
* Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 04.03. 2015թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ / ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. /0 263/ 3-22-20/
 

Հայտարարված է` 18.02.2015

Վերջին ժամկետը` 03.03.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05