Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

1. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-3.2-2)

   Մասնակցում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքների կազմակերպմանը: Օժանդակում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքներին, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի  նպատակային շահագործման ուղղությամբ: Օժանդակում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությանը,աջակցում է մարզում խմելու և ոռոգման ջրամատակարարման աշխատանքներին և վարձավճարների հավաքագրմանը: ՏԻՄ և մարզային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհները շահագործող կազմակերպությունների միջոցով ձեռնարկում է միջոցառումներ մարզի տարածքով անցնող միջպետական (հանրապետական), ինչպես նաև մարզային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում աղբակույտների վերացման ուղղությամբ:                                                                    

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
*
բարձրագույն կրթություն,
*
քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
*
սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
*
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
*
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
*
տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կանցկացվի   2014 թվականի դեկտեմբերի  17-ին  ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Իջևան, Սահմանադրության 1):

                                                               ***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
*
դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիսՀայտարարված է` 12.11.2014

Վերջին ժամկետը` 26.11.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05