Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
1. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-3.2-2)
Մասնակցում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքների կազմակերպմանը: Օժանդակում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքներին, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ: Օժանդակում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությանը,աջակցում է մարզում խմելու և ոռոգման ջրամատակարարման աշխատանքներին և վարձավճարների հավաքագրմանը: ՏԻՄ և մարզային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհները շահագործող կազմակերպությունների միջոցով ձեռնարկում է միջոցառումներ մարզի տարածքով անցնող միջպետական (հանրապետական), ինչպես նաև մարզային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում աղբակույտների վերացման ուղղությամբ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կանցկացվի 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիսՀայտարարված է` 12.11.2014
Վերջին ժամկետը` 26.11.2014
Հասցե` ք. Իջեւան,
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 09:14:52