Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի

առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-3.2-23)

Բաժնի վարիչի հանձնարարությամբ աջակցում է բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում իրականացվող աշխատանքներին: Կատարում է Մարզում բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներ

Բաժնի վարիչի հանձնարարությամբ մարզի տարածքում իրականացնում է բնապահպանական օրենսդրության կատարման աշխատանքներ և խախտման փաստերի վերաբերյալ տեղեկացնում է Բաժնի վարիչին: Բաժնի վարիչի հանձնարարությամբ հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության նկատմամբ և ներկայացնում է տեղեկատվություն:

Լիցենզառուին հանքային իրավունքներ տրամադրելու կամ արգելելու վերաբերյալ նախապատրաստում է առաջարկություն և ներկայացնում է Բաժնի վարիչին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն` գյուղական և ձկնային տնտեսություն մասնագիտությունների գծով,

*քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթը կանցկացվի 31.01.2014թ.` ժամը 11:00-ին, Մարզպետարանի շենքում (ք. Իջևան, Սահմանադրության 1):

 

2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 70-3.3-8)
Մասնակցում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին: Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ օրինական ներկայացուցիչների) հետ: Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում է նրանց

կարիքների գնահատում: Ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքին և առողջապահությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթը կանցկացվի 31.01.2014թ.` ժամը 14:00-ին, Մարզպետարանի շենքում (ք. Իջևան, Սահմանադրության 1):

 

1, 2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև`

* սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանցեր N 1, 2):

 

***

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.12.2013թ.:

 

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ (ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. (0 263) 3-22-20):

Հայտարարված է` 11.12.2013

Վերջին ժամկետը` 25.12.2013

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26