Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Բերդի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ (ծածկագիր` 70-2.3-16)

Ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը: Մարզպետին առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ:

Ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը: Մարզպետին առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ: Սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը՝ ապահովելով յուրաքանչյուրին աշխատանքի հավասար ծանրաբեռնվածություն: Հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը: Ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվության բազայի գաղտնիությունը: Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “ա” ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 5.1 ենթակետին հաջորդող պարբերությունը),

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “բ” ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի և “Նպաստ” համակարգչային ծրագրի շահագործման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Մրցույթը կկայանա 04.11.2011թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 

Հայտարարված է` 23.09.2011

Վերջին ժամկետը` 07.10.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57