Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու համար
Աշխատանքային պարտականություններն են՝
• Մասնակցում է մարզպետի աշխատակազմի գործունեության հրապարակայնության ու աշխատանքների լուսաբանման աշխատանքներին.
• Մասնակցում է մամուլի հաղորդագրությունների պատրաստման աշխատանքներին․
• Իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության ապահովման աշխատանքները.
• Մասնակցում է մարզպետի աշխատակազմի, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերի, համատեղ աշխատանքային միջոցառումների կազմակերպման ու լուսաբանման աշխատանքներին.
• Իրականացնում է լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կողմից մարզպետի աշխատակազմին արված հարցումների պատասխանների պատրաստման աշխատանքները սահմանված ժամկետում.
• Մասնակցում է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվական uպաuարկման աշխատանքներին․
• Իրականացնում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. Ունի բարձրագույն կրթություն
2. Տեղեկատվության ոլորտում աշխատանքային փորձ
3. Փաստաթղթերի մշակման փորձ
4. Տեղեկատվության ոլորտների վերաբերյալ իմացություն
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 2 /երկու/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• դիմում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է
կարգապահական տույժ կիառելու,
• օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
• օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2025 թ. մարտի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1, 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am):
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար պարոն Արման Գևորգյանին
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
<< .........>> ................................. 2025թ.
Հայտարարված է` 18.03.2025
Վերջին ժամկետը` 21.03.2025
Հասցե` ք. Իջեւան,