Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Փորձագետը ներգրավվում է մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եվ ենթակառուցվածքների կառավարման ոլորտում գործառույթներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

1) Իրականացնում է մարզում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության, հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկման աշխատանքները:
2) Իրականացնում է մարզային նշանակության խմելու և ոռոգման ջրամատակարարման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների վերահսկման, հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկման աշխատանքները:
3) Իրականացնում է Մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
4) Իրականացնում է Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակներում Մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները։

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. Ունի բարձրագույն կրթություն
2. Քաղաքաշինության ոլորտում աշխատանքային փորձ
3. Փաստաթղթերի մշակման փորձ
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• դիմում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է
կարգապահական տույժ կիառելու,
• օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
• օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2024 թ. նոյեմբերի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1, 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am):

 

Հայտարարված է` 01.11.2024

Վերջին ժամկետը` 06.11.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:38:12