Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 100-30.3-Մ2-6) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հիմնական գործառույթները

1. Իրականացնում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները:
2. Իրականացնում է համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքները՝ որպես հանձնաժողովի անդամ:
3. Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման և վերահսկման գործընթացը:
4. Իրականացնում է ՏԻՄ-երի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
5. Իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրման աշխատանքները:
6. Իրականացնում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը:
7. Իրականացնում է համայնքներում ՀԿՏՀ-ների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված, անհրաժեշտության դեպքում՝ մեթոդական և գործնական աջակցության տրամադրման աշխատանքները:
8. Իրականացնում է Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ միասին համայնքապետարանների աշխատակազմի և համայնքի մեջ մտնող բնակավայրերի վարչական ղեկավարների հետ համագործակցությունը՝ տարաբնույթ հարցերի ուսումնասիրության, բնակիչների դիմում-բողոքների քննարկման, խնդիրների վերլուծման և առաջարկությունների ներկայացման նպատակով:
9. Իրականացնում է մարզի համայնքների համայնքային ծառայողների գրանցամատյանի /ձև 1,ձև 2/ վարման աշխատանքները։
10. Իրականացնում է մարզի բոլոր համայնքները, համայնքային ենթակայության կազմակերպությունները /ՀՈԱԿ-ներ/, ինչպես նաև դրանց հաստիքացուցակները համապատասխան ծրագրում մուտքագրելու աշխատանքները:
11. Իրականացնում է Նոյեմբերյան համայնքում մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության՝ ըստ ժամանակացույցի կազմակերպման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է:

• բարձրագույն կրթություն,
• Գործառույթների իրակքանացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային
ստաժ կամ տարածքային կառավարման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
• համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• Պաշտոնում նշանակելու ընտրություն կատարելու եղանակը՝ փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն.
Աշխատավարձի չափը՝ 267 072/ երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ.
Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական քաղաքացիական ծառայողի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալը.
Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4-22-20, էլ.փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու¬թյուն¬ների տիրապետման տեսան¬կյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաս¬տաթղթերի` վկայա¬կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու¬թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո-չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.08.2024թ.։

Հայաստանի Հանրապետության Տավուշի
մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար՝
Արման Գևորգյանին

---------------------------------------------------------------------------- -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------
(դիմողի հասցեն)

----------------------------------------------------------------------------------
(դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը)


Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 100-30.3-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին ____________________________________________________________________________
(Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով __________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքի _______________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) «------»--------------------------- 2024 թ.

 

Հայտարարված է` 22.08.2024

Վերջին ժամկետը` 27.08.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 09:14:52