Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ | Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն | Գլխավոր մասնագետ| 100-30.4-Մ2-2

ՀԱՅՏԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 24-05-2024
ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ 24-06-2024 11:00:00
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
ԹԵՍՏԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ 90 րոպե
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 26-06-2024 11:00:00
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ Հարցարան

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

1. դիմում
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ լուսապատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ լուսապատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ լուսապատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ քսանչորսժամյա ռեժիմով, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից.նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
<<Հանրային ծառայության մասին>> օրենքի
(հոդվածներ՝ 8-15, 30-52 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենք
(հոդվածներ` 2-6, 20-35 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648)
Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքը
(հոդվածներ` 1,2,3,4,5,6,7, 8-20, 21-40 հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012 թ.
(Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx)
ՀՀ Սահմանադրություն
(3-10, 14-31, 103-145 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
ՀՀ օրենք «Կրթության մասին»
(հոդված՝ 4-50 հղումը՝ ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=44184)
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք,
(հոդված՝ 4-50 հղումը՝ ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=44184)
ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենք
(ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենք)
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ
ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:


Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ | Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն | Գլխավոր մասնագետ| 100-30.4-Մ2-2
Ենթակա և հաշվետու է
Վարչության գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս գլխավոր մասնագետներից մեկը կամ ավագ մասնագետը
Աշխատավայր
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
1. Իրականացնում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեության աջակցության աշխատանքները:
2. Իրականացնում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրագործման գործընթացի հետ կապված աշխատանքները:
3. Իրականացնում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից նորմատիվ ակտերի կատարման, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման վերահսկողության աշխատանքները:
4. Իրականացնում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում անհրաժեշտ տեղեկատվության ներառման նկատմամբ հսկողության աշխատանքները:
5. Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում ընդգրկելու, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների և դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
6. Իրականացնում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացը:
7. Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացի նախապատարաստական աշխատանքները:
8. Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման աշխատանքները։
9. Իրականացնում է «Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում» ծրագրի շրջանակներում մարզ գործուղված ուսուցիչների հաշվառումը:
10. Իրականացնում է դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի նախապատրաստման, մարզի մասնակցությունը օլիմպիադայի հանրապետական փուլին ապահովման աշխատանքները.
11. Իրականացնում է Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման նպատակով պահանջվող տեղեկատվության հավաքագրման, անհրաժեշտ քննարկումների կազմակերպման աշխատանքները։
12. Իրականացնում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գույքային ապահովվածության և հագեցվածության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարման աշխատանքները:
Իրավունքները
• Վերահսկել ոսումնական հաստատությունների՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերց բխող պահանջերի կատարմանը և կատարված աշխատանքների վերաբերյալ պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն։
• Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրերի իրականացման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատություններից ստանալ ուսումնական պլանների կազմման վերաբերյալ տեղեկատվություն:
• Աջակցել հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունների կարգավորմանը` համաձայն համապատասխան իրավական նորմերի:
• Վերահսկել մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն:
• Պահանջել և ստանալ համայնքներից դպրոցական տարիքի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների թվի մասին տեղեկատվություն։
• Ուսումնասիրել հանրակրթական ուսումնական հաստատություններից տվյալ տարվա հերթական վերապատրաստման, ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները, համապատասխան փաստաթղթերի փաթեթը:
• Համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտի՝ դպրոցներից պահանջել դպրոցականների առարկայական օլիմպիադաների մասնակիցների հայտերը:
• Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր։
• Պահաջել հանրակրթական ուսումնական հաստատություններից տեղեկատվություն թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Պարտականությունները
• ՈՒսումնական հաստատություններին տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն:
• Հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացնել տվյալ ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
• Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման վերաբերյալ նախապատրաստել գրություններ, հաշվետվություններ և ներկայացնել Վարչության պետին:
• Աջակցել դպրոցական տարիքի երեխաների ուսումնական հաստատություններում ընդգրկման գործընթացի կազմակերպմանը:
• Մասնակցել ուսուցիչների ատեստավորման գործընթացին և ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումները ներկայացնել համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին:
• ՈՒսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցկացման հայտարարությունը տեղադրել մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում։
• Վերահսկել դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի անցկացման ամբողջ ընթացքը։
• Ուսումնասիրել կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը։
• Նախապատրաստել Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր և ներկայացնել Վարչության պետին։
• Ուսումնասիրել դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմումատուի հետ հարցի քննարկում և նախապատրաստել դիմումների, դիմում-բողոքների պատասխանները։
Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթույթուն
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխաանքային ստաժ կամ կրթության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման կամ դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական և տարածքային ազդեցություն։
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում։
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծուման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

• Խնդրի լուծում

• Հաշվետվությունների մշակում

• Բարեվարքություն
• Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
• Ծրագրերի մշակում
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
• Բանակցությունների վարում
• Փոփոխությունների կառավարում
• Կոնֆլիկտների կառավարում
• Հասարակության հետ կապերի ապահովում
• Ծառայությունների մատուցում
• Բողոքների բավարարում
• Ժամանակի կառավարում

 

Հայտարարված է` 22.05.2024

Վերջին ժամկետը` 24.05.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14