Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-5| պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-5| պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-5| քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ փոստի հասցե՝ /tavush.andznakazm@mta.gov.am/ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 20-ից մինչև 2024 թվականի մայիսի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Վարչ. հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (հարցաշար)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի
(հոդվածներ՝ 8-15, 30-52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք (հոդվածներ` 2-6, 20-35 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648)
«Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենքը
(հոդվածներ` 1,2,3,4,5,6,7, 8-20, 21-40 հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807)
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքը
(հոդվածներ՝ 5,7,21, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012 թ.
(Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx)
«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենք հղումը՝
(https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271 հոդվածներ՝ 6,33,35,83)
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք հղումը՝
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=66221 հոդվածներ՝ 14,19,32)
ՀՀ Սահմանադրություն
(3-103-145 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4-22-20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 


 

Հայտարարված է` 20.05.2024

Վերջին ժամկետը` 24.05.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14