Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-6| պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-6| պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում։

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետի |100-30.3-Մ2-6| քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ փոստի հասցե՝ /tavush.andznakazm@mta.gov.am/ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Վարչ. հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (հարցաշար)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի
(հոդվածներ՝ 8-15, 30-52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք (հոդվածներ` 2-6, 20-35 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648)
«Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենքը
(հոդվածներ` 1,2,3,4,5,6,7, 8-20, 21-40 հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807)
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքը
(հոդվածներ՝ 5,7,21, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012 թ.
(Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx)
«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենք հղումը՝
(https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271 հոդվածներ՝ 6,33,35,83)
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք հղումը՝
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=66221 հոդվածներ՝ 14,19,32)
ՀՀ Սահմանադրություն
(3-103-145 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4-22-20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

Գլխավոր մասնագետ| 100-30.3-Մ2-6
Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս գլխավոր մասնագետներից մեկը կամ ավագ մասնագետը

Աշխատավայր
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
1. նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները:
2. Իրականացնում է համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքները՝ որպես հանձնաժողովի անդամ:
3. Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման և վերահսկման գործընթացը:
4. Իրականացնում է ՏԻՄ-երի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
5. Իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրման աշխատանքները:
6. Իրականացնում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը:
7. Իրականացնում է համայնքներում ՀԿՏՀ-ների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված, անհրաժեշտության դեպքում՝ մեթոդական և գործնական աջակցության տրամադրման աշխատանքները:
8. Իրականացնում է Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ միասին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի մեջ մտնող բնակավայրերի վարչական ղեկավարների հետ համագործակցությունը՝ տարաբնույթ հարցերի ուսումնասիրության, բնակիչների դիմում-բողոքների քննարկման, խնդիրների վերլուծման և առաջարկությունների ներկայացման նպատակով:
9. Իրականացնում է մարզի համայնքների համայնքային ծառայողների գրանցամատյանի /ձև 1,ձև 2/ վարման աշխատանքները։
10. Իրականացնում է մարզի բոլոր համայնքները, համայնքային ենթակայության կազմակերպությունները /ՀՈԱԿ-ներ/, ինչպես նաև դրանց հաստիքացուցակները համապատասխան ծրագրում մուտքագրելու աշխատանքները:
11. Իրականացնում է Նոյեմբերյան համայնքում մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության՝ ըստ ժամանակացույցի կազմակերպման աշխատանքները:
Իրավունքները
• Զորահավաքային աշխատանքների իրականացման գործում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
• Վերահսկել ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքները:
• Մարզպետի աշխատակզմի կողմից ներկայացվել մի քանի կազմակերպությունների աջակցության և կառավարման խորհուրդների կազմում:
• Աջակցել մարզի համայնքներին ՀԿՏՀ-ների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներին, ուսումնասիրել և քննարկել բնակիչների դիմում-բողոքները, մարզի բոլոր համայնքներից ստանալ համայնքային ծառայողների գրանցամատյանները և համայնքների, համայնքային ենթակայության կազմակերպությունների և դրանց հաստիքացուցակների վերաբերյալ տեղեկատվությունը:
• Իրավականացնել հսկողություն համայնքների ղեկավարների սեփական և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ԱԻ և ՔՊ հարցերով իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավել քաղաքացիական պաշտպանության անցկացվող միջոցառումներին:
• Վերահսկել մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, սահմանված կարգով քննել այն և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Պարտականությունները
• Վերահսկել պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը, աջակցել համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի, համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյաների վարմանը:
• Աջակցել մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանը:
• Ըստ ժամանակացույցի հետևողականություն ցուցաբերել ՏԻՄ-երի կողմից ընտրատեղամասերի ձևավորմանը, քարոզարշավի համար անվճար տեղերի և քարոզչական պաստառների անվճար տեղերի հատկացմանը:
• Կատարել մարզի տարածքում ՔՊ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման, ՏԻՄ-երի աշխատակազմերի կադրային գործի վարման աշխատանքները:
• Հաշվառել և գրանցել դիմող քաղաքացիներին և ընդունել դիմումները:
• Աջակցել զորակոչին, զորահավաքին, վարժական հավաքներին, արտակարգ իրավիճակների քաղաքացիական պաշտպանության հարցերին, մարզի տարածքում համայնքի ղեկավարներից ստանալ համապատասխան տեղեկատվություն:
• Նախապատրաստել գրություններ, շրջաբերականներ, տեղեկանքներ, եզրակացություններ, զեկուցագրեր և ներկայացնել Վարչության պետին:
Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տարածքային կառավարման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման կամ դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական կամ տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

• Խնդրի լուծում

• Հաշվետվությունների մշակում

• Բարեվարքություն
• Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
• Ծրագրերի մշակում
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
• Փոփոխությունների կառավարում
• Տարածքային կառավարում
• Կոնֆլիկտների կառավարում
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
• Բողոքների բավարարում
• Ժամանակի կառավարում
• Փաստաթղթերի նախապատրաստում

 

 

 


 

Հայտարարված է` 15.04.2024

Վերջին ժամկետը` 18.04.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08