Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

1. Բերդի ՍԾՏԳ առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-4.1-30)


ՀՀ Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
1. Բերդի ՍԾՏԳ առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-4.1-30)
Կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութակամ պայմանները: Կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար: Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ,հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է Գործակալության` իր սպասարկման տարածքի փաստաթղթային սպասարկումը և ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները: Մասնակցում է Գործակալության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* առնվազն միջնակարգ կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
* քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.11.2012թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք. Իջևան, Սահմանադրության 1, Մարզպետարանի շենք):
 

Հայտարարված է` 07.11.2012

Վերջին ժամկետը` 14.11.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57