Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչի/ծածկագիրը՝ 100-1.3-Ղ5-1:/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչի/ծածկագիրը՝ 100-1.3-Ղ5-1:/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչի/ծածկագիրը՝ 100-1.3-Ղ5-1:/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջին՝ https://cso.gov.am/ , ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հունիսի 1-ի ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


• «Սահմանադրություն» հոդվածներ՝ 1,2,3,4,5, 6-20, 21-51, 70-118 124-173 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1,2,3,4,5,6,7,8-20,21-40 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 2, 20, 23
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդված՝ 4, 6, 24 https://www.arlis.am/documentview.aspx?docID=29624
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 8-15, 30-52
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Պետական կառավարչական» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «ՀՀ Հողային օրենսգիրք» ՀՀ օրենք հոդվածներ` հոդված՝ 24, 32, 114, 115 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
• «ՀՀ անտառային օրենսգիրք» ՀՀ օրենք. հոդվածներ` 4,5,10,17,18,24,25,26,29,30,47,48
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21354
• ՙՙԸնդերքի մասինՙՙ ՀՀ օրենսգիրք հոդվածներ՝ 3,7
https://www.arlis.am/documentview.aspx?docid=72865
ՀՀ ,,Ջրային օրենսգիրք՚՚ հոդվածներ՝ 2, 28

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):
Հավելված N 21
Հայաստանի Հանրապետության
Տավուշ մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի
2019թ. նոյեմբերի 27 N 880- Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ

1. Ընդհանուր դրույթներ
1.1Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի Մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության /այսուհետ՝ Վարչություն/ բնապահպանությանբաժնի/այսուհետ՝ Բաժին/ վարիչ/ծածկագիր 100-1.3-Ղ5-1:
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Բաժնի վարիչը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Տավուշի Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության Վարչության պետին:
1.3Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Բաժնի վարիչին անմիջականորեն ենթակա են Բաժնի ավագ մասնագետը և Բաժնի մասնագետը:
1.4 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Բաժնի վարիչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետը:
1.5Աշխատավայրը՝
Հասցե՝ՀայաստանիՀանրապետությունՏավուշիմարզ, քաղաքԻջևան, Սահմանադրության 1:
2. Պաշտոնի բնութագիր
2.1Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

Պաշտոնիգործառույթները՝
1. Կազմակերպում է բույսերի պաշտպանության և բուսյերի կարանտինի բնագավառում պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համապատասխան աշխատանքները:
2. Կազմակերպում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման աշխատանքները և իրլիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:
3. Կազմակերպու է մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին:
4. Աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:
5. Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը:
6. Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին:
7. Համաձայնություն է տալիս կամ արգելում է լիցենզառուի հանքային իրավունքները, եթե տարածքը բնակավայր է:
8. Կազմակերպում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությունը:
9. Համակարգում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները:
10. Կազմակերպում է անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման աջակցություն:
11. Բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացում` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
12. Կազմակերպում է պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում իրականացման աշխատանքները:
13. Աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը:
14. Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ /ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանությանը և օգտագործման, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացմանը:
15. Ներգրավում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառ օգտագործողներին և բնակչությանը:
16. Համակարգում է պետական ծրագրեր՝ անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման աշխատանքներ:
17. Կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրսգտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման աշխատանքները:
18. Կազմակերպում է իրականացնում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ:
19. Կազմակերպում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացի նկատմամբ աշխատանքները:
Իրավունքները՝
• Կազմակերպում է մարզի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, իրավիճակի նախնական գնահատման, խնդիրների բացահայտման, վերլուծություն, գերակայությունների, ձեռնարկվելիք միջոցառումների, առաջնահերթությունների, ծրագրերի մշակման, առաջարկությունների ինչպես նաև արձանագրությունների ներկայացնման վերադասին և իրավասու մարմիններին:
• Մարզային զարգացման գործունեության ծրագրի իրականացման համար որպես ենթակառուցվածքների ոլորտային խմբի պատասխանատու` կատարում է համապատասխան ուսումնասիրություններ, իրականացնում և կազմում է բնապահպանության բնագավառում տարեկան աշխատանքային պլանները, կատարված աշխատանքների եռամսյակային կտրվածքի մոնիտորիգները և հաշվետվությունները:
• Ապահովում է Բաժնին տրված իրավիճակային և ընթացիկ բնույթի հանձնարարականների կատարումը, գրությունների, դիմումների, բողոքների քննարկումները, մասնագիտական ուսումնասիրություն պահանջող խնդիրների բացահայտումը, հնարավոր լուծումները, Բաժնի կողմից իրականացվող գործընթացների իրավական ընթացքը և Բաժնի փաստաթղթաշրջանառությունը:
• Ապահովում է ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտման, վերլուծման և գնահատման, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլ ընտրանքային լուծումներ տալու աշխատանքների իրականացումը, բացահայտում, վերլուծում և գնահատում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ապահովում է Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների, ծառայությունների նախատեսումը, կազմակերպումը և վերահսկումը:
• Հսկողություն է իրականացնում աղբահանության, սանիտարական վիճակի, ապօրինի ծառահատումների, ջրային ռեսուրսների աղտոտման, ապօրինի հողօգտագործման, ապօրինի ընդերք օգտագործման,պատճառված վնասների վերականգնման աշխատանքերի կատարման նկատմամբ:

Պարտականությունները՝
• Պետության կողմից Մարզպետարանին պատվիրակված լիազորությունների շրջանակներում` կազմակերպում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մարզի ռազմավարական և ընթացիկ ծրագրերի մշակումը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում, համակարգում ծրագրերի ներդրման, շահագործման, ու պահպանման աշխատանքները:
• Աջակցում է արգելավայրերի, հատուկպահպանվող տարածքների գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը, համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցությունը:
• Համագործակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ, աջակցում և օժանդակում նախատեսվող և իրականացվող աշխատանքները, վերհսկումծրագրերիիրականացման ամբողջ գործընթացը:
• Ներկայացնում առաջարկություններ բնության հատուկ պահպանվող տարածքներին, արգելավայրերին, անտառային տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը, ուսումնասիրում համապատասխան տարածքները:
• Համակարգում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությանը և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և արդյունահանման նպատակով ուսումնասիրության տրամադրված ընդերք օգտագործման իրավունքների օրինականության վերաբերյալ եռամսյակային կտրվածքով տեղեկատվության ներկայացում լիազորմար միններին:
• Համակարգում և օժանդակում է մարզի անտառտնտեսություն մասնաճյուղերում անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների կազմման, հաստատման, նրանցում համայնքապետարանների ներգրավվածության ապահովման, գնահատման, մասնակցում և վերահսկում է հրդեհասիջման կատարվող աշխատանքները, բացահայտում առաջացող խնդիրները, ակնկալվող ռիսկերը և վտանգները, ներկայացնում առաջարկություններ վերադասին:
• Համակարգում է բնապահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակմանը, ուսումնասիրում համապատասխան տարածքները, վերադասին ներկայացնում առաջարկություններ, օժանդակում դրանց իրականացմանը:
• Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների/ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանությանն ու օգտագործմանը, օժանդակում որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացմանը:
• Ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների մշակումը:
• Ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը, Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություններ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1 Կրթություն, որակավորոման աստիճանը`
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները`
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իմացություն։
3.3 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը`
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամչորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում չորսը տարվա աշխատանքային ստաժ:
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաները`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային Կոմպետենցիաները`
1. Բանակցությունների վարում
2. Տարածքային կառավարում
3. Հասարակության հետ կապերի ապահովում
4. Ծառայությունների մատուցում
5. Բողոքներիբավարարում
6. Փաստաթղթերի նախապատրաստում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը՝
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները՝
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը՝
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը՝
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը՝
Իր իրավասության շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործռույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

 

 

Հայտարարված է` 26.05.2022

Վերջին ժամկետը` 01.06.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16