Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիրպայմաններնեն՝
1.ՀՀքաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդիմյուսանդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Նավուրի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Նավուր, 2 փողոց, շենք 10։ Տեղեկությունների համար զանգահարել 094-63-20-63 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ melanpapyan@mail.ru:
 

Հայտարարված է` 11.04.2022

Վերջին ժամկետը` 29.04.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27