Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի Վ.Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ՆԶՊ և անվտանգ կենսագործունեության ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և լուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1. դիմում (Ձև 1),
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
11.որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մարտի 23-ից ապրիլի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա ս/թ ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Վ.Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մոլդովական փող. 33/1: Տեղեկությունների համար զանգահարել՝ (0268)2-62-11, (094)90-40-97 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 23.03.2022
Վերջին ժամկետը` 05.04.2022
Հասցե` ք. Իջեւան,