Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի քիմիա (6դասաժամ), ֆիզիկա/6դասաժամ/,երաժշտություն/2դասաժամ/,տեխնոլոգիա/1 դասաժամ/ և կերպարվեստ /2դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ԿԳՄՍՆ մշակված հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /ձև 1/, մեկ լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ/
- անձը հաստատող փաստաթուղթ
-<<Հանրակրթույան մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը/առկայության դեպքում/
- ինքնակենսագրություն (Ձև5)
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հաստատող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/:
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակած պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի 2-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 09:00 -ից 15:00-ը, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցութը տեղի կունենա մարտի 9-ին՝ժամը 14:00-ին Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցում:
Հասցեն Տավուշի մարզ գ.Կիրանց փ1 շենք 22:
Տեղեկությունների համար զանգահարել 094979494 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 18.02.2022

Վերջին ժամկետը` 02.03.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11