Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Կոթիի Շահնազար Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոց», «Բարեկամավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիրպայմաններնեն՝
1)ՀՀքաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտիպատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Կոթիի Շահնազար Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Կոթիի Շահնազար Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գ. Կոթի, 35-րդ փող., շենք 1: Տեղեկությունների համար զանգահարել 093-77-90-70, 041-19-08-83, Էլ. հասցե՝ feliksmelikyan69@gmail.com:
Հայտարարված է` 20.12.2021
Վերջին ժամկետը` 12.01.2022
Հասցե` ք. Իջեւան,