Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատոություն>> ՊՈԱԿ-ի աշխարհագրության (13 դասաժամ) և ռուսաց լեզվի (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և լուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում ( Ձև 1) , մեկ լուսանկար 3 x 4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը ( առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն ( Ձև 5),
- այլ պետությունների քաղաքցիները՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2022 թ. հունվարի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000- 1400-ը՝ բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
«Աշխարհագրություն» առարկայի մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունվարի 7-ին՝ ժամը 1400 -ին, «Ռուսաց լեզու» առարկայի մրցույթը՝ 2022 թ. հունվարի 11-ին՝ ժամը 1300-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցում. հասցեն՝ գ. Բերդավան, փողոց 25, շենք 4:
Տեղեկությունների համար զանգահարել՝ ( 0266) 6-52-44, ( 093) 44-95-99, (095)15 03 07 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 22.12.2021
Վերջին ժամկետը` 04.01.2022
Հասցե` ք. Իջեւան,