Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց», «Վարագավանի Մ.Մանուչարյանի անվան միջնակարգ դպրոց», «Վերին Ծաղկավանի Հ.Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիրպայմաններնեն՝
1.ՀՀքաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Պառավաքար 4-րդ փողոց 9-րդ շենք։ Տեղեկությունների համար զանգահարել 077-62-78-29, 077-15-90-09 հեռախոսահամարով, էլ.հասցե՝ paravaqarimijnakargdproc@mail.ru:
Հայտարարված է` 02.12.2021
Վերջին ժամկետը` 22.12.2021
Հասցե` ք. Իջեւան,