Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Սարիգյուղի Հ.Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց», «Սևքարի միջնակարգ դպրոց», «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Բերքաբերի միջնակարգ դպրոց» հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիրպայմաններնեն՝
1.ՀՀքաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերիբացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակիհետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակիհետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Բերքաբերի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Բերքաբեր, 3-րդ փողոց, տուն 1։ Տեղեկությունների համար զանգահարել 077-77-28-38 հեռախոսահամարներով, էլ.հասցե՝ berqaber-berq@yandex.ru:
Հայտարարված է` 12.11.2021
Վերջին ժամկետը` 02.12.2021
Հասցե` ք. Իջեւան,