Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Լուսաձորի հիմնական դպրոց», «Գետահովիտի միջնակարգ դպրոց», «Ենոքավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Լուսաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀքաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակիհետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Լուսաձորի հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի հիմնական դպրոցում, հասցեն՝ գ. Լուսաձոր, 7-րդ փողոց, շենք 9:
Տեղեկությունների համար զանգահարել 093-69-60-70 հեռախոսահամարով, էլ. հասցե` hasmik.ayvazyan@mail.ru:
Հայտարարված է` 19.10.2021
Վերջին ժամկետը` 08.11.2021
Հասցե` ք. Իջեւան,