Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Տավուշի մարզի Աչաջրի Հ.Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի պատմության (2 մասնագետ, 23 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. դիմում (Ձև 1),
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
11.որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Աչաջրի Հ.Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 6-րդ փող., շ.4: Տեղեկությունների համար զանգահարել՝ (098)00-19-40 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 27.09.2021
Վերջին ժամկետը` 05.09.2021
Հասցե` ք. Իջեւան,