Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Տավուշի մարզի Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (10 դասաժամ), պատմության (8 դասաժամ), կենսաբանության (4 դասաժամ), տեխնոլոգիայի (աղջիկների խումբ՝ 6 դասաժամ, տղաների խումբ՝ 6 դասաժամ), կերպարվեստի (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. դիմում (Ձև 1),
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
11.որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզ, ք.Բերդ, Մաշտոցի 14: Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)97-05-05 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 07.09.2021
Վերջին ժամկետը` 20.09.2021
Հասցե` ք. Իջեւան,