Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի << Դիտավանի հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (7ժ), թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (4ժ), աշխարհագրություն (7ժ), ֆիզկուլտուրա (6ժ), երաժշտություն (2ժ), Նզպ (1ժ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև 1), 1 մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն(Ձև 5)
-այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությանում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2021 թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիտավանի հիմնական դպրոցում. հասցեն գ. Դիտավան, 4-րդ փողոց, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)80-86-60 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 01.09.2021
Վերջին ժամկետը` 22.09.2021
Հասցե` ք. Իջեւան,