Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության (8 դասաժամ), քիմիայի (7 դասաժամ), ռուսաց լեզվի (32 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1. դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5. ինքնակենսագրություն (Ձև 5),
6. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել դրանք:
Փաստաթթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հունիսի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթները տեղի կունենան հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ին (կենսաբանություն և քիմիա) և հունիսի 29-ին՝ ժամը 14։00-ին Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ Տավուշի մարզ գ. Ազատամուտ Լ. Աղբալյան փողոց 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 77) 45 65 26 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 15.06.2021

Վերջին ժամկետը` 22.06.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17