Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ՙՏավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի քիմիայի (9 դասաժամ՝) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1),
-մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի 1-ին մասին
համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները
վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ
առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման
ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից
մինչեւ հունիսի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ,
կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հունիսի 17-ին՝
ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Խաշթառակ 09/13:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 77-32-34 հեռախոսահամարով 

Հայտարարված է` 08.06.2021

Վերջին ժամկետը` 15.06.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10