Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Տավուշի մարզի Վազաշեն միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿի կերպարվեստի (6 ժամ) և տեխնոլոգիայի (6 ժամ) (աղջիկների խումբ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. դիմում (Ձև 1),
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
11.որակաորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մայիսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզի, գ.Վազաշեն, 13 փ., շ. 8: Տեղեկությունների համար զանգահարել՝
(094) 32-75-20 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 28.04.2021
Վերջին ժամկետը` 04.05.2021
Հասցե` ք. Իջեւան,