Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի << Լուսահովիտի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ-ի փետրվարի 16-ից մինչև մարտի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտի հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2021 թ-ի մարտի 26-ին ժամը 12:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտի հիմնական դպրոցում, հասցե՝ գ. Լուսահովիտ, փողոց 1, շենք 7:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094- 03- 02 -44 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 16.02.2021
Վերջին ժամկետը` 17.03.2021
Հասցե` ք. Իջեւան,