Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի երաժշտության (2 դասաժամ), կերպարվեստի (1 դասաժամ) թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1).
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ.
3. Անձնագրի պատճենը.
4. Ինքնակենսագրություն (Ձև 4).
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում).
6. Մեկ լուսանկար 3x4 չափի.
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք.
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը.
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մարտի 2-ը ներառյալ, ամեն օր ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 14:00-ին Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Թեղուտ, 6-րդ փողոց, շենք 13:
Տեղեկությունների համար զանգահարել
(093)553286 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 11.02.2021

Վերջին ժամկետը` 02.03.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10