Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Գոշի միջնակակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրության (8 դասաժամ), ֆիզիկայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ֆիզկուլտուրայի (2 դասաժամ) և ռուսաց լեզվի (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)`<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն(Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 27-ից մինչև փետրվարի 24-ը, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը:
Մրցույթը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 509733 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 27.01.2021

Վերջին ժամկետը` 24.02.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17