Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց » ՊՈԱԿ -ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` Հայտարարված է` 16.01.2021 Վերջին ժամկետը` 15.02.2021
Հասցե` ք. Իջեւան,
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2. բարձրագույն կրթությունը
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ)
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում)
6. աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 16-ից փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից :
Փաստաթղթերի ընդունումը՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 24-ին` ժամը 1200-ին, Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10